Հոլանդիայի առաջին դիվիզիոնի 6-րդ տուրում «Ալմերե Սիթիին» հաջողվել է 4:2հաշվով կամային հաղթանակ տանել: Հայաստանի հավաքականի հարձակվող Նորայր Ասլանյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և խաղացել մինչև 89-րդ րոպեն:  Մեր հարձակվողը խփել է իր թիմի երկրորդ գնդակը և հաղթանակի նժարը թեքել իր թիմի կողմը:

«Ալմերե Սիթի» - ՕՍՍ 4:2

Գոլերը՝ Յանսեն 44, Ասլանյան 69,Սերարենս 71, Կոգել 84 – Ֆալկենշտեյն 31, Պիկե 34:

«Ալմերե Սիթի»-ն 6 միավորով 11-րդ հորիզոնականում է: