Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ.

«Հարգելի Արսեն, շնորհավորում եմ փառահեղ հաղթանակիդ առթիվ: Չնայած դժվարություններին և համառ պայքարին՝ դու կարողացար բարձր պահել քո պատիվը, հայրիկիդ պատիվը և համայն հայության պատիվը: Քո հաղթանակն այլևս միայն քոնը չէ, դա բոլորիս հաղթանակն է և իրապես արժանի է բարձր գնահատանքի: Դու քո հիանալի օրինակով ճանապարհ ես հարթում շատերի ներկա ու ապագա հաղթանակների համար: Հպարտանում եմ քեզանով և մաղթում եմ նորանոր հաջողություններ:

Հարգանքներով` Արթուր Աբրահամ":