Ադրբեջանը ցավագին է ընդունել հայ-թուրքական համատեղ նախագիծը, այն է` ապրիլի 3-ից Երևան-Վան երթուղում թռիչքների իրականացումը: Գրում է ռուսական Regnum կայքը:
Բաքվի ԶԼՄ-ները պնդում են, որ «խոսքը վերաբերում է կարևոր իրադարձության, որը կարող է փչացնել Բաքվի և Անկարայի հարաբերությունները»:
Vesti.az ադրբեջանական կայքը մեջբերում է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վիլիզադենի խոսքերը, որի կարծիքով վերջին շրջանում Թուրքիայում որոշակի ուժեր փորձում են կես քայլերով իրականացնել հայ-թուրքական արձանագրությւոնների որոշակի կետեր: Նա նշում է, որ այդ ամենը իրագործվում է հայկական կողմի համաձայնությամբ` չկատարելով ոչ մի նախապայման:
Սակայն ռուս և արևմտյան փորձագետները չեն կարծում, որ թռիչքի իրականացումը կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ:
Նշենք, որ ըստ հայկական տուր-օպերատոների, մարտի 15-ին արդեն կսկսեն վաճառել Երևան-Վան թռիչքի տոմսերը: Այսօր արդեն կարելի է ասել, որ տոմսերի պահանջը բավականին մեծ կլինի: Թռիչքն իրականցնելու է թուրքական Bora Jet ավիաընկերությունը, իսկ տոմսերի արժեքը կկազի 250 ամերիկյան դոլար