Մոսկվայի օրվան նվիրված համերգի ժամանակ, որը կազմակերպվել էր «Ռուսսկոե ռադիո»-ի կողմից, բոլորի ուշադրությունը սևեռված է եղել Սերգեյ Զվերեվի վրա: Երգող ստիլիստը հայտնվել է միջոցառմանը բազմաթիվ դաջվածքներով: Տիմատիյից նա տարբերվում էր միայն իր շքեղ վզնոցով,-գրում է sobesednik.ru-ն:
Նայելով նրա դաջվածքներին երկրպագուները հասկացել են, որ դրանք ժամանակավոր են: Մինչ այդ Զվերեվը մտածել է դրանք իսկական դարձնելու մասին: «Այս ամենի համար ինձանից պահանջվել է կես ժամ, դա բացարձակ ցավոտ չէ: Բոլորին եմ խորհուրդ տալիս այդպես վարվել ասեղներով ցավեցնող դաջվածքի փոխարեն, բացի այդ դրանք կարող են նաև բորբոքումներ և արյան վարակներ առաջացնել»
Չեի՞ք ցանկանա արդյոք դաջվածք անել Ձեր մուսայի Ալլա Պուգաչովայի անունով,-հարցրել են նրան: «Ես դա արդեն արել եմ, բայց չեմ ցույց տա»,- պատասխանել է աստղը, նկատի ունենալով, որ նա դա արել է մարմնի ինտիմ հատվածում: