ԵՄ-ի հետ ասոցացման հետաձգումը երկրին ժամանակ է տալիս նախապատրաստվելու: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը YES-ում՝ Յալթայի եվրոպական ռազմավարության 11-րդ ամենամյա հանդիպմանը, փոխանցում է korrespondent.net-ը:
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ սա այսպիսի մի լավ ժեստ է ԵՄ-ի կողմից: Մենք հանգստանալու ժամանակ ենք ունենում: ԵՄ-ն ներկա դրությամբ չեղյալ է հայտարարել ներմուծման մաքսատուրքերը, իսկ մենք ոչ ամբողջությամբ ենք ԵՄ-ի համար բացում ուկրաինական շուկան: Այնպես որ այս շրջանը տրվում է նրա համար, որպեսզի ուկրաինացիները նախապատրաստվեն»,-նշել է պաշտոնյան:
Վերջինիս խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացման ուղղությամբ գործողությունների ծրագիր ընդունել և փաստաթղթի վավերացումն անպայման կայանալու է: Իսկ մինչ այդ նախատեսում է ԵՄ-ի չափանիշներին համապատասխանեցնել նաև Ուկրաինայի սահմանադրությունը: