Ուկրաինան իր ստորգետնյա պահեստարաններում մինչև 17 մլրդ խորանարդ մետր գազ է կուտակել, որը սակայն բավարար չէ լավ ձմեռելու համար, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Ներկայումս ուկրաինական գազատրանսպորտային համակարգը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ապարդյուն բանակցություններից հետո ստանում է միայն տարանցիկ մատակարարումները, որոնք նախատեսված են Եվրոպայի համար, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
Ըստ ռուսական կողմի տվյալների՝ աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար Ուկրաինային անհրաժեշտ է իր գազապահեստարաններում ունենալ մոտ 18.5 մլրդ խմ գազ: