Զգայուն և գեղեցիկ երգչուհի Բյանկա Բալտինը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, գրում է alternativebox.ru-ն: Երգչուհին այն հետևյալ կերպ.

«Երգը գրել եմ այն իրավիճակների տպավորությունների ներքո, որոնցում հայտնվում եմ, երբ ինձ համերգներով հրավիրում են հյուրախաղերի, բայց ոչ մի կերպ չեն կարողանում ապահովել այն ձայնը, որն անհրաժեշտ է տեխնիկապես: Դե ինչ արած, դա է իրականությունը: Չեմ կարող ասել, որ սա միշտ է պատահում, բայց պատահում է: Եվ լինում է նաև, որ ստիպված ես լինում դուրս գալ ելույթ ունենալու՝ շատ լավ իմանալով, որ հեռվում ոչինչ չի լինի այնպես, ինչպես դու էիր ակնկալում: Բայց, այնուամենայնիվ, դու չես կարող քո գործն անել վատ: Սա իմ գործի մասն է, որի մասին ես կցանկանալի, որ իմանային իմ երկրպագուները: Ինչպես ասում են, երբ ինչ որ բանի մասին երգում ես, ավելի հեշտ է դառնում»: