Եվրոպայի եռակի չեմպիոն, 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մրցեց Իրանը ներկայացնող Ղասեմ Ռեզաեիի հետ:

Առաջին կեսից հետո Արթուրը զիջում էր 0:1 հաշվով, սակայն երկրորդ կեսում կարողացավ երեք միավոր վաստակել եւ հաղթել 3:1 հաշվով:

Արթուր Ալեքսանյանը 2-րդ տարին անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ:

Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը ռևանշ վերցրեց իրանցի Ռեզաիից, քանի, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում հենց նրան էր պարտվել Արթուրը

Եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի գերմանացի Օլիվեր Հասլերը: Եզրափակիչը կսկսի ժամը 17:00 -ից: