«Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորումը Youtube-ում տարածել է մի տեսանյութ, համաձայն որի գլխատվել է այս անգամ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դեվիդ Հեյնսը: Տեսանյութը այժմ մանրակրկտորեն ուսումնասիրվում է Բրիտանիայի կողմից, դրա իսկությունը պարզելու համար:

Ինչպես հայտնում է BBC-ն՝ տեսանյութում դիմակով մարդը հայտնում է, որ այս գերուն նրանք պատժում են Բրիտանիայի վարչապետ Դ. Քամերոնը խոսքերի համար, համաձայն որոնց նա խոստանում է զինել քուրդ զինվորներին Իրաքում:

Տեսանյութը վերջանում է նրանով, որ ահաբեկիչը խոստանում է, ենթադրաբար արդեն սպանված Հեյնսից հետո ևս մեկ բրիտանացի գլխատել: Նշենք նաև, որ տեսանյութի մեջ Հեյնսը գտնվելով ակնհայտ ճնշման տակ իր մահվան մեջ մեղադրում է վարչապետ Քամերոնին: Տեսանյութը Youtube-ում այժմ արգելափակված է:

Հիշեցնենք նաև, որ այս ահաբեկաչական խմբավորման ագրեսիվ գործողությունների պատճառով զոհվել են բազմաթիվ մարդիկ: Ինչպես նաև հրապարակվել է նմանատիպ մի քանի տեսանյութ, որում գլխատվում են 2 լրագրող: