2016թ-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու մասին ակնարկել է ԱՄՆ նախկին գլխավոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտնում է lenta.ru-ն:

Նախկին պետքարտուղարը դեռ պաշտոնապես չի հայտարարել նախագահական ընտրություններին իր առաջադրվելու մասին, չնայած, որ նա համարվում է Դեմոկրատական կուսակցության ամենաուժեղ թեկնածուն:

Հիլարի Քլինթոնը այս հայտարարությունը արել է Այովա նահանգում Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ: Այովայում Հիլարին հանդիպել է 10 հազար ակտիվիստների հետ և նշել, որ իրեն էլ, ինչես բոլորին հետաքրքրում է նախագահական քարոզարշավը: