Մոտ երկու ամիս առաջ, բարեգործական հերթական ձեռնարկներից մեկի ժամանակ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, տնակային ավաններից մեկում հանդիպել էին երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ վագոն-տնակում վարձով բնակվող երիտասարդ մի ընտանիքի:

Կրկին օգնություն տրամադրելու նպատակով կատարած այցելության ընթացքում նրանց այլևս նույն տնակում չհանդիպեցինք: Այդ կացարանի սեփականատերը այն քանդել էր: Իսկ բազմազավակ ընտանիքը, ժամանակավորապես պատսպարվել է մեկ այլ վայրում՝ հարևաններից մեկի կիսակառույց տանը: Երեք մանկահասակ երեխաներ ունեցող և չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող, անօթևան և ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված երիտասարդ ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: