Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելուն ուղղված հանդիպում Իրաքի պաշտոնյաների և 30-ից ավել երկրներից ժամանած պաշտոնական ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Al-Arabiya-ն:
Հանդիպումը վարելու են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Իրաքի նախագահը: Հանդիպմանը մասնակցելու են նաև ՄԱԿ-ը, Եվրամիությունը և Արաբական Լիգան:
Ֆրանսիայի նախագահի պնդմամբ հանդիպման նպատակներն են ապահովել քաղաքական աջակցություն Իրաքի կառավարությանը, և աջակցել «Իսլամական պետություն» խմբավորման հետ պայքարելուն: