Վերջին շրջանում Բիյոնսե և Ջեյ Զի աստղային զույգի շուրջ ամենատարբեր խոսակցություններ են պտտվում: Դրանցից ամենատարածվածը զույգի հնարավոր բաժանումն է: Սակայն վերջին իրական նորությունը հերքում է նմանատիպ վարկածները:
Իր «On The Run» շոուի ընթացքում, որը տեղի է ունեցել օրեր առաջ Փարիզում, Ջեյ Զին շատ անսովոր կերպով հայտարարել է կնոջ հղիության մասին: «Beach is better» երգի կատարման ժամանակ ռեփ երգիչը փոխել է երգի տողերից մեկը, որի միջոցով էլ հայտնել է ուրախալի լուրը:

Հիշեցնենք, որ Բիյոնսեի և Ջեյ Զիի առաջնեկն աղջիկ է, որը լույս աշխարհ է եկել 2012թ.-ի հունվար ամսին:

Հուսանք, որ երկրորդ երեխայի ծնունդն էլ ավելի կամրապնդի աստղային զույգի ընտանեկան կապերը և վերջ կդնի անհաճո ասեկոսեներին: