Վորոնեժի շրջանի դատարանը հրաժարվում է գրավի դիմաց ազատ արձակել օդաչուհուն, ով մեղադրվում է երկու ռուս լրագրողների սպանության մեջ մեղադրվողների հետ համագործակցության համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Առաջարկվել է Սավչենկոյին ազատ արձակել 1 միլիոն ռուբլի գրավի դիմաց, բայց դատարանը մերժել է հայցը` հիմք ընդունելով այն, որ մեղադրյալը կարող է թաքնվել և չներկայանալ դատական լսումներին:

Ռուսաստանի հետախուզությունների վարչությունը օդաչուհուն մեղադրանք է առաջադրել «Вести»-ի թղթակից Իգոր Կորնելյուկի և տեխնիկական մասի ինժեներ Անտոն Վոլոշինի սպանության համար, որոնք սպանվել են հուլիսի 17-ին Լուգանսկում ռազմական գործողությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ հետաքննության արդյունքներով, ընթացիկ տարվա հունիսին Լուգանսկում զինվորական գործողությունների ժամանակ, Սավչենկոն մուտք է գործել «Այդար» գումարտակ: Տեղեկանալով ռուս լրագրողների խմբի և այլ քաղաքացիականների կորդինատների մասին, հաղորդել է նրանց գտնվելու վայրը զինյալներին: 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է ՌԴ-ից անմիջապես պատմել գործի մանրամասների մասին, իրականացնել օբյեկտիվ հետախուզություն և պատժել մեղավորներին, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացու մոտ թողնել հյուպատոսին: