«Մոսկվա» կինոթատրոնում երեկ կայացել է ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան: Նախորդ օրն
էլ կազմակերպվել էր ֆիլմի փակ ցուցադրություն, որին ներկա են եղել երկրի աոաջին դեմքերը:

Դեռևս, մինչև էկրան բարձրանալը, մեծ աղմուկ հանած այս ֆիլմի վերաբերյալ կարծիքները հիմնականում դրական են: Դեռ առաջին օրվա
ցուցադրությունից հետո հումորիստ-դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) իր ֆեյսբուքյան էջում գովեստի խոսքեր էր գրել
«Գարեգին Նժդեհի» մասին:

Երեկ էլ Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավար Ալ. Գրիգորյանը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասել է. «Շատ հետաքրքիր ֆիլմ է: Ինձ թվում է, սենտիմենտալությունը մի քիչ ավելի շատ էր, քան անհրաժեշտ էր: Ֆիլմը պետք է լրջորեն գնահատվի»:

Հանդիսատեսների շարքում նաև երգիչ Ֆորշն էր, որն ավելի քան երկու ժամ տևողությամբ, այս ֆիլմի միայն կեսն է հաղթահարել: Մյուս կեսը նա անցկացրել է քնած: Հատուկ վերաբերմունք էր դա նրա կողմից, թե ոչ, հայտնի չէ: