«Միսս Ամերիկա-2015» տիտղոսը բաժին հասավ ռուս էմիգրանտի աղջկան: 23-ամյա Կիռա Կազանցեվը ներկայացրել է Նյու Յորքը: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի-ում, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը:
Հախճապակե թագը գեղեցկուհուն փոխանցել է նախորդ տարվա հաղթող Նինա Դավուլուրին, ով նույնպես ներկայացնում էր Նյու Յորքը:
Մրցույթի հաղթողը ծնվել է Կալիֆորնիայում, բայց վերջին տարիներին նա ապրում է Նյու Յորքում: Նա սովորում է Հոֆսթերի համալսարանում, երազում է դառնալ իրավաբան և մասնագիտանում է միջազգային իրավունքում: Մրցույթի կանոնների համաձայն նա պետք է ստանա որպես մրցանակ 50 հազար ԱՄՆ դոլար:
Նյու Յորքի ներկայացուցիչը ժյուրիին տպավորել է ոչ միայն իր արտաքին տվյալներով այլև իր գեղեցիկ կատարումով: նա նստել է բեմին ծալապատիկ և կարմիր պլաստմասե գավաթի վրա թմբկահարելով երգել է Ֆարելա Ուիլյամսի Happy երգը:
«Միսս Ամերիկա» մրցույթը, որին մասնակցում են 17-24 տարեկան աղջիկները, անցկացվում է ԱՄՆ-ում 1921 թվականից: Միայն թե հենց այդ տիտղոսը՝ «Միսս Ամերիկա» կոչումը առաջացել է 1951 թվականից: Այս կոչման համար պայքարում են գեղեցկուհիներ ԱՄՆ-ի 50 նահանգներից:
Արդեն երրորդ տարին է մրցույթում հաղթում են Նյու Յորքի ներկայացուցիչները: