Կիրակի օրը` օգոստոսի 14-ին, օրինակելի մայր Գվեն Ստֆանին իր երեք որդիների համար կազմակերպել էր խնջույք` նրանցից փոքրի ծննդյան առթիվ: Նշենք, որ վերջինս կորել էր օգոստոսի 20-ին, գրում է spletnik.ru-ն:

Խնջույքը կազմակերպվել էր Լոս Անջելոսի Milk ստուդիայում: Ընտանիքի բոլոր անդամները, բացի գլխավոր անդամից` Bush խմբի մենակատար Գեվին Ռոսդեյլից, ով ցավոք սրտի բաց թողեց խնջույքը, շատ գունավոր և ոճային տեսք ունեին, ինչն արդեն ավանդույթ է դարձել:

Նշենք նաև, որ ինչ վերաբերում է Գվենի կարիերային, ապա The  Voice նախագծի նոր` 7-րդ սեզոնում, Գվենը կլինի ժյուրիի անդամ