Սիրելի′ Արթուր,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:
Հպարտ եմ, որ Տաշքենդում կայացած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության եզրափակիչ օրը հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը եւ երկրորդ անգամ բարձրացավ մեր երկրի դրոշը: Ձեր փայլուն հաղթանակը, որը մեր հավաքականին բերեց երկրորդ ոսկե մեդալը, կրկնակի տոն դարձավ մեր հայրենակիցների համար թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Վստահ եմ, որ այսուհետ ևս Դուք բարձր կպահեք մեր երկրի պատիվը` մարզական ասպարեզում նոր նվաճումների հասնելով: Շնորհակալություն եմ հայտնում նաև մարզիչներին, ովքեր մեծ ներդրում ունեն մեր ըմբշամարտիկների փառահեղ հաղթանակներում:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ, մաղթում անսպառ եռանդ և հաղթանակներ: