Իսպանիայի Գրանադա քաղաքում շարունակվում է ընթանալ հրաձգութան աշխարհի 51-րդ առաջնությունը:

Երեկ` սեպտեմբերի 14-ին, Հրաչիկ Բաբայանը օդամղիչ հրացան (10 մետր, 60 կրակոց) երիտասարդների պայքարում հավասարը չուներ որակավորման փուլում, հաղորդում է ՀՀՖ-ն:

78 մասնակիցներից Հրաչը 624,9 միավորով գլխավորել էր մրցաշարային աղյուսակը: Հրաչին 624,1 միավորով հետևում էր ֆրանսիացի Լորենցո Բուֆֆարդը, 3-րդն էր 623,7 միավորով չինացի Ցե Վանգը, 4-րդը 623,2 միավորով Պենգ Վյուն, 5-րդը 623,0 միավորով ռուս Եվգենի Պանչենկոն, 6-րդը 622,9 միավորով ֆրանսիացի Ալեքսիս Ռայնաուդը, 7րդը՝ 622,8 միավորով ռուս Վլադիմիր Մասլեննիկովը և 8-րդը Բրայան Բադուին:

Լավագույն ութնյակն այսօր` սեպտեմբերի 15-ին մասնակցել է եզրափակիչ փուլին: Եզրափակչի արդյունքում 1-ին տեղն է գրավել ռուս Վլադիմիր Մասլեննիկովը 206,8 միավորով, իսկ 2-րդ տեղը Հրաչիկ Բաբայանը 205,7 միավորով, 3-րդ տեղն է գրավել նույնպես ռուս Եվգենի Պանչենկոն՝ 185,3 միավորով:

Նշենք նաև, որ10մ, վազող թիրախ՝ խառը վազք (20+20 կրակոց) աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը 328 միավորով գրավել է 7-րդ տեղը: Լիլիթից նույնպես սպասումները մեծ էին, սակայն դեռ ևս մեկ վարժություն կա, և հնարավոր է արդարացնել սպասումները: