«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը օրերս, «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ «շքախմբով» մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո՝ մասնակցելու ԵԽԽՎ ԱԺ նախագահների հանդիպմանը: Հ.Նադալյանը Օսլո է մենկել ոչ թե միայնակ, ինչպես օրենքով է նախատեսված, այլ պատվիրակությամբ նրան ուղեկցողներ են եղել:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հերմինե Նաղդալյանին Օսլոյում ուղեկցել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը:

Թե ինչու է ԱԺ փոխխոսնակ Նաղդալյանը նման կազմ ընտրել՝ այդ ժողովին մասնակցելու համար, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի նրա հեռախոսն անջատված էր»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: