«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013թ. ընթացքում Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 239 կին, ինչը 13 տոկոսով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը։
2008թ. համեմատ՝ դատապարտված կանանց թիվը 2013-ին աճել է 41 տոկոսով։ Անցած հինգ տարիների ընթացքում դատապարտված կանանց թվով ռեկորդային էր եղել 2009 թվականը՝ 353 կին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: