«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, որտեղ մի քանի ամիս է կտրականապես դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, թերևս մոռացել են իրենց ծրագրի մասին։ Իսկ ծրագրում, որով ԲՀԿ-ն մասնակցել է 2012-ի խորհրդարանական ընտրություններին և որն առայսօր տեղադրված է նաև կուսակցության պաշտոնական կայքում, «Քաղաքական կայունություն» բաժնում գրված է. «Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքների վրա խարսխված քաղաքական կայունության ապահովման նպատակով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն են`
- սահմանադրական փոփոխությունների համատեքստում համապատասխան օրենքների և այլ իրավական ակտերի ընդունմամբ իշխանության թևերի գործունեության հստակ կանոնակարգումը,
- ժողովրդավարության զարգացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ժամանակի պահանջով և պետության առջև ծառացած հիմնախնդիրների լիարժեք լուծմամբ պայմանավորված սահմանադրական հետագա բարեփոխումների իրականացումը»։
ԲՀԿ-ն ներկայումս դեմ է սահմանադրական փոփոխություններին, իսկ Սերժ Սարգսյանը, որր սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողն է, փաստորեն ինքն է իրականացնում ԲՀԿ նախընտրական խոստումը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: