«Ժամանակ» թերթը գրում է.
«Ոչ իշխանական քառյակն իր ծրագրերը փոխելու մտադրություն չունի. ի պատասխան «թեժ աշնանը» «սառը ցնցուղներ» հակադրելու մասին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայտարարության՝ հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Իհարկե, տարօրինակ կլիներ, եթե քառյակից որևէ մեկը հայտարարեր, որ ոստիկանապետի հայտարարություններն ազդել են իրենց վրա և փոխելու են մտադրությունները: Մյուս կողմից, սակայն, ոչ իշխանական քառյակի որևէ մտադրություն՝ գոնե առայժմ, ըստ էության չի պարունակել արտահերթ զարգացումներ սկսելու մասին հայտարարություններ, այսինքն՝ չի պարունակել մի բան, որը կարող էր իշխանությունների մոտ անհանգստություն և «սառը ցնցուղների» անհրաժեշտություն առաջ բերել:
Առայժմ ներքաղաքական այս փոխադարձ հոգեբանական գրոհները չեն պարունակում պրակտիկ տարրեր, որոնք թույլ կտան խոսել գործնականում իսկապես ցնցումային հեռանկարների մասին: Եվ այս տեսանկյունից հատկանշական էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցում հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների մասին՝ այն իմաստով, որ եթե դեռ չկա հստակ բովանդակությունը, հնարավոր չէ խոսել դեմ կամ կողմ լինելու մասին, երբ կլինի, այն ժամանակ կքննարկեն՝ կո՞ղմ լինել, թե՞ դեմ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: