«Առավոտը» գրում է.

«Վերջին օրերին նորից պարենային ապրանքների թանկացումներ են եղել:

Մի շարք խանութներում մեր շրջայցի ժամանակ վաճառողները նշեցին հատկապես «Գրանդ Քենդիի» ապրանքատեսակների թանկացումները:

Խանութներից մեկի մենեջերը «Առավոտի» հետ զրուցում ասաց, որ «Գրանդ Քենդիի» առաքիչներն անցած շաբաթվա ընթացքում ինչ ապրանք որ բերել են, բոլորը 100 դրամ բարձրացած գնով են բերել:

100 դրամով թանկացել են նաև «Բարի Սամարացի» ընկերության արտադրած մսամթերքները: Խանութներից մեկում մեզ վստահեցրին, որ հենց մի ընկերություն թանկացնում է, նույն ապրանքն արտադրողներն էլ մի քանի օր հետո, գինը բարձրացրած են ապրանքն առաքում:

«Հիմա առայժմ «Բարի Սամարացու» երշիկեղենն ենք 100 դրամով թանկ վաճառում, բայց վստահ եմ, որ մյուսներն էլ հաջորդ անգամ թանկացրած կբերեն, սպասում ենք»,-ասել է խանութներից մեկի վաճառողուհին»:

Մանրամասները՝ թերթի համարում: