«Ժամանակը» գրում է.
«Ինչպես տեղեկացրել էինք, Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելուց առաջ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ստորագրահավաք անցկացնել Սյունիքի մարզում՝ պարզելու համար, թե արդյոք սյունեցիների քանի՞ տոկոսն է կողմ նրա վերադարձին:
Մեզ հասած տեղեկություններով՝ ուրբաթ ամբողջ օրը գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, պետական գերատեսչությունների ղեկավարներին կանչել են ՀՀԿ Սյունիքի մարզային գրասենյակներ՝ ստորագրելու:
Ոմանք հասցրել են ստորագրել, սակայն լուրը տարածվելուց հետո որոշել են դադարեցնել գործընթացը: Հաջորդ օրը, սակայն, ընտրողների գրանցամատյանից հանել են Սյունիքի 50-60 հազար ընտրողի անուն ազգանուն, գնել են չորս տուփ գրիչ և 5-6 հոգի նստած ստորագրություն են կեղծել»:
Մանրամասները՝ թերթի համարում: