ԱՄՆ-ն Բաղդադում «Իսլամական պետությանը» ռմբակոծության է ենթարկել: Երկրի անվտանգությունն ապահովելու համար ռմբակոծվել է Բաղդադի հարավ-արևմտյան հատվածը, ինչպես նաև Սինջար սարի հարակից տարածքները, որտեղ թաքնվում էին քուրդերն ու եզդիները: 

Ամերիկյան ավիացիան հարվածը հասցրել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորմանը Բաղդադից ոչ շատ հեռու հաղորդել է NBC-ն:

Ըստ նյութի աղբյուրի ռմբակոծվել է Իրաքի մարաքաղաքի հարավ-արևմտյան հատվածը, նպատակ ունենալով երկրի անվտանգությունն ապահովել: Ինչպես նաև NBC-ն ԱՄՆ-ի այս քայլը մեկնաբանել է, որպես «խստացված միջոցների կիրառում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքում»:

Հիշեցնենք, որ բրիտանացի քաղաքացի Դեվիդ Հեյնսը օրեր առաջ գլխատվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:

Նշենք նաև, որ «Սաուդյան Արաբիայում գումարված «Իսլամական պետության դեմ հակաահաբեկչական պայքարի» խորհրդաժողովի ընդունած հայտարարության տակ Թուրքիան հրաժարվել է դնել իր ստորագրությունը: