Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների մոտակայքում հավաքվել էին «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչները: Նրանց մոտացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և խնդրեց պարզաբանել, թե ինչում է կայանում խնդիրը: 

Դավիթաշենում և Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ ուղղակիորեն խաբվել են «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետև դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում: