Իր հյուրընկալդներն է բացել Նյու Յորքում «Ընկերներ» (Friends) հայտնի սերիալի 20-ամյակին նվիրված խանութ-սրճարանը, տեղեկացնում է buzzfeed.com-ը: 

Խանութ-սրճարանի կահավորանքն այնպիսին է, ինչպիսին հանրահայտ սերիալում էր: Որպես անակնկալ հայնտնենք նաև, որ այստեղ կարելի է նստել այդքան հայտնի նարնջագույն բազմոցին և վայելել մեկ բաժակ սուրճ:

Սրճարան-խանութում կան նաև բազմաթիվ հուշանվերներ՝ կապված «Ընկերների» հետ, որոնք կարելի է գնել։ Եվ իհարկե, ներկայացված են բազմաթիվ իրեր, հագուստ, նկարներ, նամակներ, որոնք օգտագործվել են հենց սերիալում։