Լանա Դել Ռեյը՝ ամերիկացի հանրահայտ երգչուհին, հետաձգել է Եվրոպայում կայանալիք իր համերգները հիվանդության պատճառով: Այս մասին հաղորդել է Billboard-ը:

Հայտնի է, որ երգչուհին պետք է երկու համերգ տար Փարիզում՝ Virgin Radio-ի ունկնդիրների համար, հայտնվեր բրիտանական Radio 1-ի եթերում:

Դել Ռեյի լեյբլը՝ Polydor/Universal-ը, հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ պրոմո համերգները, որոնք նախատեսված էին առաջիկայում, առողջական պատճառներով հետաձգվում են: