Արևմտյան տերությունների ռազմական ներկայության ավելացումն Արևելյան Եվրոպայում կստիպի Ռուսաստանին ապահովել իր սահմանների անվտանգությունը և ստիպված կլինի ավելացնել նոր զորքեր Ղրիմի թերակղզում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Ռիա Նովոստին:
«Ղրիմում պետք է հաստատվեն ռազմական այնպիսի մասնագիտացված խմբավորումներ, որոնք ի զորու կլինեն լուծելու երկրի արևմուտքում ծառացած ցանկացած խնդիր»,-ասել է Սերգեյ Շոյգուն:
Հիշեցնենք, որ Ղրիմյան թերակղզին Ռուսաստանի կազմի մեջ է մտել` պոկվելով Ուկրաինայի տարածքից, համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, և այստեղ հաստատվել են ռուսական զորքեր: