Մոդայից արդեն դուրս եկող սելֆիին հաջորդում է բելֆին (belfie)՝ գեղեցիկ հետույքների նկարներ: Համացանցում նոր տենդենց է նկատվում՝ մարդիկ նկարում են սեփական հետույքները և ներբեռնում սոցիալական ցանցեր: Ինչպես ամեն մի նորաձևության տենդենց այն տարածվում է լույսի արագությունից էլ արագ:

Եթե ընդամենը մի քանի օր առաջ սելֆիները մեծ հետաքրքրություն էին առաջացնում, հավաքելով անսահման հավանություններ ու հետաքրքիր բովանդակությամբ մեկնաբանություններ, ապա հիմա դա արդեն նորաձև չի և իր տեղը զիջում է ավելի գրավիչ և պրովոկացիոն նկարների:

Բելֆի (belfie) բառը առաջացել է butt-selfie բառից, որը նշանակում է մարմնի հետևի մասերի նկարներ: Բելֆիի պիոներ է համարվում ամերիկահայ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը: Հենց նա, սիրահարված իր մեծ չափսերի բարեմասնություններին, նկարել և ուրախացրել է իր երկրպագուներին: