Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի կենտրոնական խաղում  Դորտմունդի «Բորուսիան» վստահ հաղթանակ տարավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ:


Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հայ լեգիոները ամենաակտիվներից մեկն էր խաղադաշտում եւ առնվազն երեք գոլային հնարավորություն ուներ: 

«Բորուսիա» - «Արսենալ» 2:0

Գոլերը` Իմոբիլե 45, Օբեմեյանգ 48