«Չորրորդ իշխանությունը» գրում է.
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մայիսի հայտարարել էր «վարչապետների ակումբ» ստեղծելու մտադրության մասին՝ նշելով, որ ցանկություն ունի նախկին վարչապետներին ներգրավել տնտեսական, քաղաքական գործընթացները քննարկելու գործում:
Պարզվում է՝ ակումբը դեռևս չի գործում, որովհետև մշակվում է դրա կանոնակարգը:
Թերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը ևս մասնակցելու է նախկին վարչապետների հավաքներին, ասաց, թե հիմա ակումբի կանոնակարգի մշակումից հետո միայն կկազմակերպվեն քննարկումները:
Թե ի՞նչն են կանոնակարգելու, Հարությունյանն ասաց, որ այն լինելու է չպարտավորեցնող, վարքագծի կանոններ ենթադրող, փոխհարաբերությունները կարգավորող փաստաթուղթ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: