Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհին` Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը:
Հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Ս. Թ.-ի (ծնվ. 1989թ.) ինքնասպանության փորձը: