Վերջին երկու օրվա ընթացքում Բաղդադում ամերիկյան օդային ուժերը 3 հարված են հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին: Ինչպես հայտնում է ԱՄՆ ՊՆ-ն՝ այս հարվածների արդյունքում ոչնչացվել է զինյալների զենիթահռթիռային համալիրներ, ինչպես նաև զինամթերք տեղափոխող իսլամիստների փոքր խումբ:

Բացի այս, ավիացիան հարվածներ է հասցրել Էրբիլից հյուսիս-արևմուտք գտնվող հատվածում, որի արդյունքում ոչնչացվել է մեկ բեռնատար և իսլամիստների հրակետային դիրք: Ընդհանուր առմամբ օդային ուժերը «Իսլամական պետության» զինյալների դիքերին հասցրել են 167 հարված:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման ներկայացրել է այս ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի իր սեփական ծրագիրը, որը և իրենից ներկայացնում է օդային հարձակումների համախումբ: Նախագահի ծրագրով իսլամիստներին հնարավոր կլինի ոչնչացնել Մերձավոր Արևելքում նրանց դիքերին օդային հարվածներ հասցնելու միջոցով: