Հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ 40 -ամյա Եվա Մենդեսն ու 33 -ամյա Ռայան Գոլսինգը ծնող են դարձել: Դեռևս սեպտեմբերի 12-ին է լույս աշխարհ եկել դերասանների աղջիկը, սակայն, նրանք կարողացել են 4 օր պահել այս ուրախալի առիթը լրագրողներից: ԶԼՄ-ները տեղյակ չեն նաև երեխայի քաշի, հասակի և առողջական վիճակի մասին: 

Դերասանական զույգը կարողացել էր նաև Եվայի հղիության փաստը ԶՄՆ-ներից պահել: Լրատվամիջոցները գլխի են ընկել ամենագեղեցիկ հոլիվուդյան դերասանուհու հղիության մասին միայն հղիության վերջին ամիսներին:

Եվան ու Ռայանը սկսել է հանդիպել 2011թ.-ի «Վայր սոճիների տակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: