ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝
հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական
համագործակցության շրջանակներում մասնագիտական հանձնաժողովների համատեղ
աշխատանքների հնարավորությունները և առաջիկա ծրագրերը:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից: