Արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիանո ընտրվել է որպես կաթոլիկ եղեկեցու 266-րդ հովվապետ՝ անցյալ ամիս Հռոմի պապ Բենեդիկտոսի հրաժարականից հետո:
 
Կարդինալների խորհրդի 115 քվեարկող անդամներն ընտրել են 76-ամյա պապին չորեքշաբթի օրը՝ Վատիկանում խորհուրդը ժողովելու երկրորդ օրը:
 
Նոր պապն ընտրել է Ֆրանսցիսկոս I-ին անունը:
 
Հազարավոր հավատացյալներ հավաքվել էին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ականատեսը դառնալու պատմական հայտարարության:
 
Սիստինյան մատուռի վերին մասում գտնվող ծխնելույզից սպիտակ ծուխը դուրս գալուն պես Վատիկան քաղաքում սկսել են ղողանջել զանգերը՝ աշխարհի 1,2 միլիարդ կաթոլիկներին տեղեկացնելով նոր պապին ընտրելու մասին: