Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի շրջանավարտների խորհրդի նախագահ Գոռ Նահապետյանը վաճառել է Մոսկվայում իր ռեստորանային բիզնեսը` «Рисонт» ռեստորանային հոլդինգում իր բաժնեմասը, որին, մասնավորապես, պատկանում է «Этаж» ռեստորանների ցանցը, իսկ ինքն այսուհետ զբաղվելու է առանձին ռեստորանային բիզնեսով, հաղորդում է РБК-ն:
Ինչպես РБК-ին ասել է Գոռ նահապետյանը, «Рисонт» -ը մոտ կես տարի առաջ վաճառվել է համասեփականատեր անդրանիկ Սարգսյանին: Լրատվամիջոցի տեղեկություններով` Նահապետյանը հոլդինգի գլխավոր նաժնետերն էր, նրան էր պատկանում մոտ 99,98%-ը, իսկ մյուս` 0,01% -ի բաժնետերերն էին Անդրանիկ Սարգսյանը և Անուշավան Արզումանյանը: Այս բիզնեսը գնահատում է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար:
Վաճառքի պատճառը ցանցի վնասով աշխատել է 2006-ին իր բացումից ի վեր. այսպես, 2012-ին ցանցն ունեցել է 2,5 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ, սակայն զուտ վնասը կազմել է 297 հազար դոլար: Նահապետյանի պնդմամբ` 2014-ին հոլդինգը պետք է շահույթ ապահովի:
Իր հարցազրույցներից մեկում Անդրանիկ Սարգսյանը նշել է, որ «Рисонт»-ը ընտանեկան բիզնես է, և Նահապետյանը ռեստորատորի զարմիկն է:


