Լոնդոնյան Նորաձևության շաբաթը այն չորս հիմնական նորաձևության շաբաթներից մեկն է, որոնք համապատասխանաբար տեղի են ունենում Նյու Յորքում, Միլանում և Փարիզում: Լոնդոնում Նորաձևության շաբաթն առաջին անգամ տեղի է ունեցել 1984 թվականին: Ներկայումս այս միջոցառումը իրականացվում է Բրիտանական նորաձևության խորհրդի հովանավորությամբ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նորաձևության շաբաթը Լոնդոնում ամենադեմոկրատական միջոցառումներից մեկն է: Այստեղ ցուցադրություններ կազմակերպում են ոչ միայն փորձառու և հաջողակ դիզայներները, այլ նաև սկսնակներ:
Սեպտեմբերի 12-16-ը Լոնդոնում ներկայացվել են գարուն-ամառ 2015 բոլոր հավաքածուները: