Մեկնարկեց Չեմպիոնների լիգաի խմբային մրցաշարը:
A խմբում Թուրինի «Յուվենթուսն» 2:0 հաշվով հաղթեց շվեդական «Մալմյոյին»:
Երկու գնդակն էլ խփել է Կարլոս Տևեսը:
Անզիջում պայքար է ծավալվել հունական «Օլիպիակոսի» ու Մադրիդի «Ատլետիկոյի» մրացավեճում. տանտերերը հաղթել են 3:2 հաշվով:
B խմբում անչափ ինտրիգային ընթացք է ստացել «Լիվերպուլի» ու բուլղարական «Լուդոգորեցի» հանդիպումը:
Բոլոր իրադարձությունները ծավալվել են խաղավերջում:
82-րդ րոպեին Մարիո Բալոտելլին առաջ է մղել տանտերերին:
Ավելացված ժամանակի առաջին րոպեին Դանիել Աբալոն հավասարեցրել է խաղի հաշիվը: Թվում էր «Լիվերպուլը» կորցնելու է կարևոր երկու միավոր, սակայն ավելացված ժամանակի վերջին րոպեին դիպուկ հարված է կատարել տանտերերից Սթիվեն Ջերրարդը:
Խմբի մյուս խաղում՝ Մադրիդի «Ռեալը» 5:1 հաշվով ջախջախել է շվեյցարական «Բազելին»:
C խմբում «Մոնակոն» նվազագույն հաղթանակ է տարել «Բայերի» հանդեպ:
Պորտուգալական «Բենֆիկան» սեփական հարկի տակ զիջել է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»՝ 0:2:
Օրվա միակ ոչ-ոքին գրանցվել է Ստամբուլում, որտեղ տեղի «Գալաթասարայը» մրցել է բելգիական «Անդերլեխտի» հետ:
Ընդ որում, թուրքերը հրաշքով են խուսափել պարտությունից՝ ավելացված ժամանակում Բուրակ Յիլմազի խփած գոլի շնորհիվ:
D մբի մյուս խաղում՝ «Բորուսսիան» 2:0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Արսենալին»:
Հենրիխ Մխիթարայանը խաղադաշտում եղել է ամբողջ 90 րոպեների ընթացքում, սակայն ոչնչով նա աչքի չընկավ:
Չեմպիոնների լիգայի F խմբում «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց կիպրական «Ապոէլին»՝ մեկնարկային պաշտոնական չորրորդ խաղն անընդմեջ դարպասը պահելով անառիկա: Միակ գոլը ստանդարտ դիրքի խաղարկումից հետո խփեց պաշտպան Ժերար Պիկեն:
Այս խմբի մյուս խաղում Ամստերդամում «Այաքսը» եւ ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղացին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի E խմբում կայացավ «Ռոմա» - ԲԿՄԱ եւ «Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումները: «Մահվան խմբի» կենտրոնական խաղում Անգլիայի եւ Գերմանիայի չեմպիոնների մրցավեճում միակ գոլը վերջին վայրկյաններին խփեց Ժերոմ Բոատենգը, «Ռոման» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց Ռուսաստանի չեմպիոնին: Իտալական ակումբի կազմում փայլում էր Ժերվինյոն:
Չեմպիոնների լիգայի խաղարկության G խմբի առաջին տուրում «Չելսին» և «Շալկեն» փոխանակվեցին մեկական գոլերով: Անգլիական թիմի կազմում իր առաջին գոլը խփեց Ֆաբրեգասը: «Սպորտինգը» - «Մարիբորի» մրցավեճում նույնպես հաղթող ի հայտ չեկավ:
Չեմպիոնների լիգայի խաղարկության H խմբում ընդգրկված «Պորտուն» սեփական հարկի տակ խոշոր 6:0 հաշվով ջախջախեց «Բատեին»: Հեթ-թրիկի հեղինակ դարձավ Բրահիմին: Բիլբաոյի «Ատլետիկի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև կայացած խաղում գոլ չի գրանցվել: