«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով այդ պաշտոնում ստանում է 13 հազար եվրո աշխատավարձ, շուտով վերադառնալու է Հայաստան՝ ՍԴ անդամի կարգավիճակով, և ստանալու է մոտավորապես 850 հազար դրամ։
Իսկ նրա փոխարեն եվրադատարանի անդամ դառնալու համար հայտարարված մրցույթում առայժմ ոչ մի թեկնածու պաշտոնապես չի առաջադրվել։ Բայց սա խաբուսիկ անտարբերություն է, և առաջիկա օրերին անպայման կլինեն թեկնածուներ»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: