«Երբ ղեկավարությունը պարբերաբար թիրախավորում է եվրոընտանիքի քաղաքական կազմի կուսակցություններին, ինչպես նաև ԵՄ նախաձեռնությամբ իրակացվող Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ վստահության ծրագրերին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մեղադրում նրանց հայկական կողմի լրտեսության համար, արդեն իսկ ձևավորվում են բավարար հիմքեր վերոհիշյալ պատժամիջոցներն ակտիվացնելու համար»,- նշել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:
Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին:
Եվրոխորհրդարանը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանական կողմի հետ ոչ մի համագործակցություն չի վերականգնի մինչև Ադրբեջանը չգործի հետևյալ պահանջներին համապատասխան.
- Հաջորդ տարվա եվրոպական օլիմպիական անցկացվելիք խաղերի ընթացքում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն սահմանել երկրի ողջ տարածքում,
- Դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները:
Լորենցո Օչոան նշել է նաև. «Այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ Հարավային Կովկասին ծողովրդի հիմնական խնդիրը ադրբեջանական ռեժիմն է: Այս խնդրի պատճառով տուժվում են ոչ միայն ադրբեջանցիները, այլև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը»:
Փաստաթղթի ամբողջական տարբերակը գտեք Խորհրդարանի կայքում: