Գրանդ անունով փղին, որին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կատարել են շատ լուրջ վիրահատություն՝ ժանիքի հեռացմամբ, չի հաջողվում արթնացնել, փոխանցում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Թբիլիսիի կենդանաբանական այգու մամլո ծառայությանը:
Հատուկ վիրահատության անցկացման համար չորեքշաբթի օրը Վրաստան էր ժամանել աշխարհահռչակ ատամնաբւյժ Փիթեր Կորտեսը:
«Վիրահատությունը կատարված է: Կոտրված ժանիքի հետ մեկտեղ հեռացվել են նար քարեր, ավազ և շատ մեծ կիստա, որը պատճառ էր հանդիսացել օրգանիզմում թարախի առաջացման և տարածման: Մինչև հիմա չի հաջողվել արթնացնել փղին: Այս պահին շուրջ տասնյակ մարդ պայքարում են փղի կյանքի համար».-ասված է հաղորդագրության մեջ:
ժանիքների հեռացումը համարվում է բարդագույն վիրահատություն, որի կատարման համար պահանջվում է տասնյակ մարկանց համատեղ աշխատանք: Մեկ ժանիքի հետացման համար մի քանի ժամ է հարկավոր, իսկ նման հսկայական կենդանու՝ այդքան ժամանակ նարկոզի տակ մնալը բավականին ռիսկային է: Եղել են դեպքեր, երբ վիրահատությունն ավարտելուց հետո չի հաջողվել արթնացնել կենդանուն և նա այդպես էլ մահացել է:
Ինչպես նախապես պլանավորել էին, երկրորդ ժանիքը հեռացնելն այդպես էլ չի ստացվել: Փղին, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինի երկրորդ վիրահատությունը, որը կարվի 6 ամիս անց: