Այսօր Սահմանդրական դատարանը կհրապարակի իր որոշումը՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հետ կապված: Որոշումը կհրապարակվի օրվա երկրորդ կեսին :
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 2013թ. մարտի 4-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը:
Նույն օրը՝ մարտի 4-ին, ՍԴ էր դիմել նաև ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու Անդրեաս Ղուկասյանը: Նա նշել է, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, թե ընտրությունները կեղծվել են, և որ «իշխող կուսակցությունն իրեն նույնացնում է` պետության հետ : Ա. Ղուկասյանն ասել է, որ ինքը կցանկանար Սերժ Սարգսյանին տեսնել դատարանում` առնվազն ՍԴ-ում: