«Հրապարակը» գրում է.

«Ճանապարհատրանսպորտային ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարողների, վարչական դատարանի «ճիրաններում» հայտնված բազմաթիվ վարորդներ դժգոհում են ստեղծված խայտառակ իրավիճակից: Քիչ չէ, որ վարորդներն ի վիճակի չեն վճարել տեսախցիկների և արագաչափերի ֆիքսած տույժերն ու տուգանքները, հիմա էլ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն է արգելանք դնում կրկնակի ակտ ստացած կամ վճարումն ուշացրած վարորդների հաշիվների, գույքի և ունեցվածքի վրա:

Բայց քիչ չեն դեպքերը, երբ պարզվում է, որ մարդը բարեխղճորեն վճարել է տուգանքը, բայց ոստիկանությունը կրկնակի տուգանել է: Այս պարագայում մարդը պետք է ՃՈ ներկայացնի վճարման կտրոնը, ժամանակ ու նյարդեր վատնի, որպեսզի ապացուցի, որ ինքն անմեղ է, և կրկնակի տուգանման հիմքեր չկան:

Ստեղծված իրավիճակի հետ կապված պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք ՃՈ վարչական գործունեության բաժանմունք, որտեղից մեզ ասացին, որ խնդիրը բանկերի հետ է կապված, մուծումների կտրոնները երբեմն իրենց չի հասնում»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: