Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է նույն օրը Երևան քաղաքում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին:
Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ համաժողովը դարձել է ավանդական և իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում Հայրենիք-Սփյուռք համագործակցության համակարգում: Երկրի ղեկավարը համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները որակել է հրատապ ու պահանջված, որոնք մեծ կարևորություն են ներկայացնում գաղափարախոսական, ռազմավարական, մարտավարական տեսանկյուններից` ընդգծելով, որ Արցախը պատրաստակամ է համակարգված աշխատանք իրականացնել քաղաքական, տեղեկատվական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում:
Նախագահը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարել է հայոց անկախ պետականության հիմնասյուներից և հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը` հավելելով, որ ազգովի պետք է ամեն ինչ անենք այն անսասան պահելու և օր օրի զորացնելու ուղղությամբ:
Բակո Սահակյանը նաև անդրադարձել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերին:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք կաթողիկոս Ներսես Պետրոս XIX-րդը, Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					