Մեծ Բրիտանիան կհարգի այն բոլոր շոտլանդացիների կարծիքը, որոնք կողմ են արտահայտվել թագավորության կազմում այդ շրջանի մնալուն, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ամիսներ տևած խորհրդակցություններից, բանավեճերից ու զգուշավոր խորհումներից հետո մենք արդեն գիտենք հանրաքվեի արդյունքը, և ողջ Բրիտանիան հարգանքով կվերաբերվի այդ արդյունքներին»,- ասվում է փաստաթղթում:
«Մենք պետք է հիշենք, որ չնայած կարծիքների տարբերությանը՝ մենք բոլորս ջերմորեն սիրում ենք Շոտլանդիան: Եվ դա այն է, ինչն օգնում է մեզ բոլորիս միավորել»,-ասել է թագուհին:
Նշենք, որ «Ո»չ անկախությանը թվեարկել են մոտ 2 001 926 մարդ (55%), մինչդեռ «Այո» քվեարկել են 617 989 հոգի (45%):
Քվեարկությունից առաջ թագուհին հույս է հայտնել, որ մարդիկ քվեարակելուց առաջ ավելի լավ կմտածեն իրենց ապագայի մասին: