Ամերիկայի Պենտագոնը հայտնել է Ալյասկայի մոտակայքի օդային տարածքում գրանցված պատահարի մասին, որին մասնակից են ռուսական ռազմական ինքնաթիռները:

Ինչպես հայտնում է BBC-ն՝ ռուսական 6 «МиГ-35» կործանիչները մտել են այսպես կոչված «ԱՄՆ օդային պաշտպանության նույնականացման տարածք», որից հետո նրանց հետևից օդ են բարձրացել ամերիկյան և կանադական ВВС-ները: Այս մասին Պենտագոնից հայտնել է անհայտ անձ՝ գաղտնի մնալու պայմանով:

Հաղորդվում է նաև, որ կործանիչները անմիջապես լքել են ամերիկյան ՊՆ պաշտպանության տարածքները: Նմանատիպ դեպքեր պատահում են տարվա ընթացքում միջինը 10 անգամ: Սակայն օգոստոս ամսին արդեն բազմաթիվ դեպքեր են գրանցվել: