Եվրոպան ստիպված կլինի Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների համար վճարել ռուսական շուկայում իր բաժնով, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ռուսական հեռուստաալիքներից մեկով ելույթի ժամանակ նա ընդգծել է, որ պատժամիջոցներն էլ մի օր կվերջանան, բայց ռուսական շուկան լքած եվրոպական գործարարները դժվար թե կարողանան վերադառնալ, քանի որ նրանց տեղը կզբաղեցնեն կա՛մ ռուս գործարարները, կա՛մ այլազգիները:
ՌԴ վարչապետը նաև հանգստացրել է Ասիայի և Լատինական Ամերիկայի ձեռնարկատերերին, որոնք հեռացողների փոխարեն ցանկանում են մտնել ռուսական շուկա, ասելով, որ Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում էլ նրանց դիրքերը շուկայում չեն վնասվի: